850 դիտում
14:53 27-04-2015
Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունը Եմենի հակամարտությանը խափանել է երկխոսության փորձերը. The Wall Street Journal
Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունը Եմենի հակամարտությանը խափանել է երկրում հակամարտող կողմերի միջև իշխանության լիազորությունների բաշխման վերաբերյալ արդեն փաստացի ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Այդ մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Եմենի հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին հատուկ բանագնաց Ջամալ Բենոմարին:
Բենոմարի խոսքերով, կողմերը գործնականում համաձայնեցրել էին Եմենում ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ բոլոր հարցերը, երբ մարտի վերջին Սաուդյան Արաբիայի ավիացիան սկսեց հարվածներ հասցնել ապստամբ հոուսիթների դիրքերին: Դրանից հետո, ըստ բանագնացի, ապստամբները խստացրին իրենց դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ, ինչի արդյունքում էլ ներազգային երկխոսության հասնելու փորձերը զգալի բարդացան:
Նմանատիպ նյութեր
30694 դիտում
15:10 14-01-2014
ԱՄՆ-ը և Ռուսաստանը վիճել են Սիրիայի հարցով համաժողովում Իրանի մասնակցության շուրջ. Wall Street Journal
2656 դիտում
15:15 17-04-2015
Օբաման կրկին խույս կտա «ցեղասպանություն» եզրույթից. The Wall Street Journal
1143 դիտում
21:52 22-04-2015
The Wall Street Journal-ը պատմում է Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունները
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1318 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը