Ստամբուլյան բանտում մոտ 150 վրացի բանտարկյալներ հացադուլ են սկսել
Ստամբուլի բանտերից մեկում ազատազրկումն անցկացնող Վրաստանի մոտ 150 քաղաքացիներ հացադուլ են հայտարարել։ Այդ մասին հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Ազատազրկված վրացիների ընտանիքները թուրքական բանտի տնօրինությանը և ծառայողներին մեղադրում են դաժանություն, իսկ Վրաստանի իշխանություններին՝ անտարբերություն ցուցաբերելու մեջ։
Հաղորդվում է նաև, որ բանտարկյալների հացադուլը 4-րդ օրն է, ինչ շարունակվում է։ Պատճառներից երկուսն էլ նշվում են անորակ սնունդը և աղոթքի անկյունի բացակայությունը։