Իրանում երկրի օրվա կապակցությամբ շուրջ 1000 բանտարկյալներ համաներում կստանան
Իրանի գլխավոր դատախազ Սադիղ Ամոլի Լարիջանին Իրանի Իսլամական Հանրապետության օրվա կապակցությամբ 920 բանտարկյալների համաներում շնորհելու խնդրանքով դիմել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիին:
Հոգևոր առաջնորդն ընդառաջ է գնացել խնդրանքին և նախօրեին ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Նշենք, որ մարտի 31-ը կամ ապրիլի 1-ը նշվում է՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության օր: