36983 դիտում
11:00 31-07-2017
Մինչ կառավարությունը հացամթերքների վերահսկողության ամպագոռգոռ հայտարարություններ է տարածում, որոշ մարդիկ «խոզի հոգեբանությամբ» հաց են տեղափոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ կառավարությունը որոշել է, որ նոյեմբերի 1-ից վարչական պատասխանատվության են ենթարկվելու այն հացի և քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերը, ովքեր հացամթերքները կտեղափոխեն հակասանիտարական պայմաններում, հանրապետությունում չեն պակասում այնպիսի որոշ վայ-հացատերերը, ովքեր սննդամթերքը տեղափոխում են խոզանոցին հավասար ավտոմեքենայով։
Երեկ՝ հուլիսի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողը լուսանկարների շարք է արել Կոտայքի մարզում, որով երևում է, թե ինչպես է ВАЗ 2107 մակնիշի 11 SS 027 համարանիշի ավտոմեքենան տեղափոխում հացը։
Հետաքրքիր է՝ այս «07»-ի «մաքրասեր» վարորդն արդյո՞ք այս հացը կդնի իր ծնողների, երեխաների առջև, մի քիչ կասկածելի է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+