34216 դիտում
10:41 30-01-2017
Մինչ Արաբկիր վարչական շրջանի չինովնիկներն ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, մերկասառույցի պատճառով BMW-ն բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Նահապետյանը իր վարած BMW 745 ԼI մակնիշի 77 TT 745 համարանիշի ավտոմեքենայով Արղության փողոցում բախվել է նշված փողոցի 10/6 հասցեի դիմացի էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ տեսուչ Վարազդատ Բաբայանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն էր, ու եթե Արաբկիր վարչական շրջանի չինովնիկները ամպագոռգոռ հայտարարություններ չանեն, թե իբրև օր ու գիշեր աչք չկպցնելով իրենց վարչական շրջանում ճանապարհները մշակում են մերկասառույցից, ապա այս վթարը տեղի չէր ունենա, և սա առաջինը չէ, որ մերկասառույցի պատճառով վթարներ են տեղի ունենում այս փողոցում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+