Ալավերդի քաղաքն անմասն չմնաց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպված մաքրման աշխատանքներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 29-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես տեղի ունեցավ վարչապետի հայտարարած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվեց շաբաթօրյակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ որ նախորդ շաբաթօրյակներից մնացել էին չմաքրված տարածքներ, մաքրվեց աղբից։
Տարածքները բաժանվել էին նաև հիմնարկ-ձեռնարկությունների միջև, որտեղ էլ նշված ձեռնարկությունների աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացրեցին։
Աղբից մաքրվեցին քարե կամրջի, զոհված ազատամարտիկների հուշարձանի տարածքները, դեպի Մադան թաղամաս տանող ճանապարհը և այլ վայրեր։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի