29003 դիտում
15:34 08-10-2014
Տեղի ունեցավ «ԱՍ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը. գլխավոր մրցանակից անմասն չմնաց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանի «Ջոսե» համալիրում տեղի ունեցավ «ԱՍ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը:
Ամիսներ շարունակ կազմակերպված եւ հասարակության քվեարկության շնորհիվ տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ որոշվեցին, թե ովքեր են 2013 թվականի տարվա լավագույն դատավորները, դատախազները, փաստաբանները եւ որոնք են լավագույն փաստաբանական գրասենյակներն ու քրեակատարողական հիմնարկները:
Այսպիսով, հասարակությունը որոշել է.
Տարվա լավագույն երիտասարդ փաստաբան.
Մակար Եղիազարյան
Ալինա Թադևոսյան
Մանուշ Հեպոյան
Տարվա լավագույն փաստաբան.
Գարիկ Գալիկյան
Արմենուհի Առաքելյան
Լուսինե Մարտիրոսյան
Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարվա լավագույն դատավոր.
Սիմիզար Եղիշի Հովսեփյան
Էդուարդ Գրիգորի Ամալյան
Արտակ Երվանդի Զախարյան
Վճռաբեկ դատարանի տարվա լավագույն դատավոր.
Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան
Արթուր Վլադիմիրի Պողոսյան
Էրնա Վլադիմիրի Հայրիյան
Վերաքննիչ քրեական դատարանի տարվա լավագույն դատավոր.
Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյան
Սերգեյ Դիմիտրիի Չիչոյան
Մհեր Սերյոժայի Արղամանյան
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի տարվա լավագույն դատավոր.
Ամրահի Սուրենի Պետրոսյան
Տարոն Մանվելի Նազարյան
Նախշուն Գևորգի Տավարացյան
Վարչական դատարանի տարվա լավագույն դատավոր.
Էդվարդ Թովմասի Նահապետյան
Արգիշտի Անդրանիկի Ղազարյան
Արման Ռազմիկի Թովմասյան
Մարզերի ընդհանուր իրավասության դատարանի տարվա լավագույն դատավոր.
Աշոտ Զավենի Մանուկյան
Մխիթար Վրեժի Պապոյան
Գոհար Խաչատուրի Ֆիդանյան
Դատարանի տարվա լավագույն նախագահ.
Արմեն Արամի Դանիելյան
Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան
Արման Յուրիկի Մկրտումյան
Տարվա լավագույն դատախազ (Մարզեր).
Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյան
Վազգեն Ռուբենի Ռշտունի
Րաֆֆի Վորոնցովի Ասլանյան
Տարվա լավագույն դատախազ (Երեվան).
Արթուր Սարգսի Դավթյան
Արմեն Դմիտրիի Չիչոյան
Հարություն Շմավոնի Սարգսյան
Տարվա Իրավաբանական լավագույն գրասենյակ.
«ԳԱԼԻԿՅԱՆ» Փաստաբանական գրասենյակ
«Լեվ Գրուպ» Իրավատնտեսական միավորում
«Դելիկտ» Փաստաբանական գրասենյակ
Տարվա Քրեակատարողական լավագույն հիմնարկ.
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
Վերաքննիչ վարչական դատարանի տարվա լավագույն դատավոր.
Աշոտ Արամի Աբովյան
Քրիստինե Պատվականի Մկոյան
Արթուր Ռոբերտի Առաքելյան
Հատուկ մրցանակներ ստացան՝
Նաիրա Գրիգորյանը՝ որպես տարվա լավագույն կին դատավոր, ինչպես նաև.
ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը
ՀՀ Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և նորամուծություններ ներդնելու համար
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը
ՀՀ Արդարադատության ոլորտի բարելավման, դատախազության նկատմամբ հասարակության վստահության աստիճանը բարձրացնելու համար
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական կարգը պատշաճ պահպանելու համար
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Համակարգված և պարտաճանաչ աշխատելաոճի համար
ՀՀ Արդարադատության խորհուրդը Անաչառ աշխատելաոճի համար
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հասարականպաստ և անաչառ գործունեության համար
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը
Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանը բարձրացնելու համար
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Իրավական ոլորտը գրագետ լուսաբանելու համար
Շնորհակալագրեր տրվեցին այն ԶԼՄ-ներին, ովքեր գրագետ լուսաբանում են իրավական ոլորտը՝
Հանրային Հեռուստաընկերություն
Հ2 Հեռուստաընկերություն
Շանթ Հեռուստաընկերություն
Արմենիա Հեռուստաընկերություն
Արմնյուզ Հեռուստաընկերություն
Կենտրոն Հեռուստաընկերություն
Ար Հեռուստաընկերություն
Լրատվական կայքերից՝
www.pastinfo.am
www.iravaban.net
www.hetq.am
www.lragir.am
www.lurer.com
www.panorama.am
www.aysor.am
www.yerkir.m
«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին ինչպես արդարադատության ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ հասարակական և քաղաքական գործիչներ, ովքեր կարևորում են Հայաստանում այս ոլորտի անաչառությունն ու օբյեկտիվությունը:
«ԱՍ արդարադատության» նախաձեռնողն ու կազմակերպիչը «Անալիտիկ» կենտրոնն է, որ նախորդ տարի իրականացրեց նաև «ԱՍ քաղաքական- հասարակական» մրցանակաբաշխությունը: Կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանի խոսքով՝ «ԱՍ արդարադատություն»-ը դառնալու է ամենամյա մրցանակաբաշխություն: Այս տարի ևս կկայանա «ԱՍ քաղաքական» մրցանակաբաշխությունը:
Անի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ Անալիտիկ կենտրոնն իր հիմնադրման օրվանից սկսած փորձում է նպաստել մեր երկրում պետականության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտների զարգացմանը: Անալիտիկ կենտրոնի սկզբունքը անաչառությունն ու օբյեկտիվությունն են, քանզի միայն այդ մոտեցման արդյունքում հնարավոր կլինի խնդիրներին լուծումներ տալ, այլ ոչ միայն վերհանել դրանք:
Մրցանակաբաշխությունների նպատակը ոչ այլ ինչ է, քան նպաստել հասարակություն-ոլորտներ սերտ համագործակցության կայացմանը:
Մենք գիտենք, որ մեր երկրում հասարակություն-արդարադատություն կապը զարգացման կարիք ունի, ուստիև թե ԶԼՄ-ները , թե հասարակության անդամները և արդարադատության ներկայացուցիչները պետք է փորձեն հնարավորինս կոտրել այդ պատը և բացարձակ վստահության մթնոլորտ ստեղծեն, քանզի հենց արդարությունն է հանդիսանում հասարակության կայուն զարգացման գրավականը:
Մրցանակաբաշխությունն անցնում է առաջին անգամ, ուստիև կան նաև որոշակի թերություններ կապված մեթոդոլոգիայի հետ, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և մյուս տարի արդեն ավելի զարգացած մեթոդոլոգիա կկիրառենք և մշտապես կզարգացնենք մեր կողմից կիրառվող տեխնոլոգիաների և տեղեկատվության բազան:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին՝ առանց որի Անալիտիկ կենտրոնն ուղղակի չէր կարող այսչափ կարճ ժամանակահատվածում նման բարդ ծրագրեր իրականացնել:
Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և մաղթում անաչառ, օբյեկտիվ և հասարականպաստ գործունեություն: Թող մեր բոլորիս գործունեության հիմքում ընկած լինի հայրենասիրությունը, մարդասիրությունը, արդարությունն ու նպատակասլացությունը»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ մրցանակաբաշխությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
Նմանատիպ նյութեր
53848 դիտում
16:31 28-05-2016
«Համով զրույց»-ի հյուրն է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
42615 դիտում
11:21 28-12-2016
ATV հեռուստաընկերության ուղիղ եթերի հյուրն է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
34649 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ