Աջափնյակ վարչական շրջանը նույնպես անմասն չմնաց երեխաների օրվան նվիրված տոնակատարությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 1-ին, երեխաների պաշպանության օրվա առթիվ Աջափնյակ վարչական շրջանում մեծ տոն էր:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միքայելյանի հովանավորությամբ, մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Միջոցառման ընթացքում ծաղրածուները և հեքիաթների հերոսները երեխաներին ուրախացնում էին իրենց երգերով, պարերով և խաղերով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի