211652_close_icon
views-count2588 դիտում article-date 15:41 27-07-2017

Էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի. կառավարությունը հաստատել է ծրագիր-ժամանակացույցը

ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ըստ նախագծի` Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը: Արդյունքում կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ: Դրանց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը, ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանեց ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը՝ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Նմանատիպ նյութեր