211652_close_icon
views-count4918 դիտում article-date 15:03 19-10-2026

«Դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես բլոգեր»․ Ռաֆիկ Համբարձումյան

 Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը՝ HayDalek-ը, հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կավարտի պայմանագրային պարտավորությունները, ապա կդադարեցնի իր գործունեությունը որպես բլոգեր։

Ինստագրամյան իր էջում նա նշել է, որ որոշման պատճառներից մեկը ատելության ալիքներն են, որոնց բախվում է։
«Շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները։ Շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով հետևորդներին անցած հինգ տարիների համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ HayDalek-ը քննադատության էր արժանացել իր սկանդալային գրառման համար՝ «Ք․․եմ ու սկսենք» արտահայտությամբ։ Քննադատության թիրախում էր հայտնվել նաև Հանրային հեռուստաընկերությանը պատկանող «Նոր ալիք»-ի «Զավզակները» հաղորդաշարը, որտեղ բլոգերը հանդես է գալիս որպես հաղորդավար։

 

Նմանատիպ նյութեր