211652_close_icon
views-count2666 դիտում article-date 15:26 29-03-2019

ՀԴՄ-ների ներկրումը, իրացումը և դրանց տեխնիկական սպասարկումը կազատականացվի

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց ՀԴՄ-ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերաբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները: ՊԵԿ նախագահը նշեց, որ առաջարկում են վերանայել և ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ-ների մի շարք տեխնիկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն: «Ըստ էության, մենք ազատականացնում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վաճառքի և տեխնիկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք և ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը»-ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավանյանը, արձագանքելով, ասաց, որ սա նաև այն ցավոտ հարցերի մեկն է եղել․ «Ես կարծում եմ, որ պետական մենաշնորհից հրաժարվելը և ՀԴՄ-ների շուկայի ազատականացումն իր դրական էֆեկտը պետք է բերի, ճիշտ է, դա պետք է արվի փուլային, քանի որ որոշակի ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, քանի որ, եթե ՀԴՄ-ն չի աշխատելու, մենք գնալու և տուգանելու ենք, պետք է վերահսկելի լինեն և ազատականացումը սահուն լինի»։

Նմանատիպ նյութեր