1260 դիտում
15:06 04-04-2019
2019 թ. առաջին եռամսյակում կառավարությունը հաստատել 146 միլիոն դոլարի 13 ծրագիր
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը՝ 912:
Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հավելեց, որ խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է:
Փաշինյնաի խոսքով՝ 2018 թվականի 1-ին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ 5 մլն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ:
«Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6,5 անգամ»,-նշեց վարչապետը։
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
13:58 01-04-2019
ՀՀ պետբյուջեի եկամտային մասն 2019 թ. առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով
Այս բաժնից
631 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան
304 դիտում
15:14 18-05-2024
Որպես հայ պարտավոր ենք այսօր լինել մեր Սրբազանի կողքին, ես նրան շատ եմ վստահում. Ալլա Լևոնյան