slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բաքուն նոր սպառազինություն է ստացել Մոսկվայից, ինչը նրան վստահություն է ներշնչել նոր պատերազմի հաղթանակի նկատմամբ. «Փաստ»
211652_close_icon

Բաքուն նոր սպառազինություն է ստացել Մոսկվայից, ինչը նրան վստահություն է ներշնչել նոր պատերազմի հաղթանակի նկատմամբ. «Փաստ»

views-count29701 դիտում article-date 10:48 27-07-2017
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում հնարավոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի, դրա հետևանքների ու քաղաքական բաղադրիչի մասին հետաքրքիր հոդված է տպագրել ռուսական Regnum–ը: Հոդվածի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ, «Պանթյուրքիզմը Կովկասում Թուրքիայի գեոստրատեգիայում» գրքի հեղինակ Ալեքսանդր Սվարանցն է: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: Ներկայում Արցախի հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգն ավելի քան ակնհայտ է: Այդ մասին բազմիցս նշվել է հանրային քննարկումներում, լրատվամիջոցների էջերում, տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում և այլն: Սպառնալիքի աղբյուրը բանակցային գործընթացի լճացումն է, Ադրբեջանի ռազմական հռետորաբանության մեծացումը, 1994–95 թթ. հրադադարի ռեժիմը պահպանելու Բաքվի չցանկությունը, նաև՝ Բաքվի ու Երևանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ դիրքորոշումների տրամագծորեն հակառակ լինելը: Ադրբեջանը դեմ է հետաքննող մեխանիզմների տեղակայմանը շփման գծում: Վերջին շրջանում Բաքուն նոր սպառազինություն է ստացել Մոսկվայից, ինչը նրան վստահություն է ներշնչել նոր պատերազմի հաղթանակի նկատմամբ: Դե ինչ, եթե Բաքուն այդքան վստահ է իր հաղթանակի հարցում, ապա հայերին մնում է միայն հօդս ցնդեցնել Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության այդ վստահությունն ու ինքնահավանությունը: Այլ ելք չկա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր