211652_close_icon
views-count1765 դիտում article-date 15:42 10-04-2014

Քեսաբում լսվում են մարդասպանների քրքիջները, «ալլահ աքբար»-ները. պատմում են Թուրքիա գաղթած սիրիահայերը. Ermenihaber.am

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»-ը (ՄԻՄ) Քեսաբում և շրջակա գյուղերում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին զեկույց է պատրաստել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1580]Ermenihaber.am[/url] կայքը: Զեկույցում տեղ են գտել Թուրքիային սահմանամերձ սիրիական բնակավայրերից Թուրքիա ներգաղթած ականատես հայերի վկայությունները: ՄԻՄ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ներգաղթյալ սիրիահայերի հետ և նրանցից տեղեկացել կատարված դեպքերի որոշակի մանրամասների մասին: Այս մասին հայտնող թուրքական «Օդա TV» լրատվական կայքը նշում է, որ սիրիահայերի պատմածները զարհուրելի են և խիստ մտահոգիչ: Նրանցից մեկը չի ցանկացել, որ իր անունը նշվի զեկույցում, բայց հանգամանորեն պատմել է ողջ եղելությունը: Տարեց հայ - Մարտի 21-22-ին մեր գառներին էի արածեցնում սարերում` բանից անտեղյակ: Եկա տուն, տեսա դռները բաց են, իսկ տանեցիները չկան: Ձայն տվեցի, բղավեցի: Մոտեցան ինչ-որ մորուքավոր մարդիկ: Ինձ հետ թուրքերեն և արաբերեն էին խոսում: Հորդորեցին չվախենալ: Ասացին, որ նրանց ապահով վայր են տեղափոխել: Իսկ ինձ ասացին` դու այստեղ մնա: Ուտելու բան բերեցին: Ես և մնացած մյուս ծեր մարդիկս զենքի ձայներից վախենում էինք ու չէինք կարողանում քնել: Գիշերը մորուքավոր այդ մարդիկ եկան ու մեզ տարան մարդաշատ մի տեղ: Մեզ մեր տներից բռնությամբ հանած այդ մորուքավոր հրոսակները թալանեցին մեր տները: Նրանք հագնված էին չեչենի, դաղստանցու, լիբիացու, սուդանցու պես: Խոսում էին արաբերեն, թուրքերեն և անգլերեն: Մեզ հետ վատ չէին վարվում, իսկ ահա ալևիների պարագայում այդպես չէին: Նրանց մորթել, սպանել էին: Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1580]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր