211652_close_icon
views-count8008 դիտում article-date 17:31 25-07-2017

Հուլիսի 29-ին կկայանա առաջին թիմային շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև

Հուլիսի 29-ին «Նարվա» շախմատի դպրոցում (հասցե՝Ք. Երևան, Սեբաստիա 37) անցկացվելու է առաջին թիմային շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև: Մրցաշարի գլխավոր հովանավորն է «Նարվա» շախմատի դպրոցը, իսկ կազմակերպիչները հանդիսանում են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան և «Նարվա» շախմատի դպրոցը: Մրցաշարը կանցկացվի մեկ օրում արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից: Թիմերը կմրցեն շրջանային մրցակարգով: Մրցումները կսպասարկեն «Նարվա» շախմատի դպրոցի փորձառու մրցավարները: Հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով, իսկ թիմի անդամները՝ մեդալներով և դիպլոմներով, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կստանան մեդալներ և պատվոգրեր հովանավորի կողմից: Յուրաքանչյուր թիմ իր կազմում պետք է ունենա 3 լրագրող, որոնք կարող են լինել կամ մեկ կամ էլ տարբեր ԶԼՄ-ներից, տալով իր թիմին կամ ԶԼՄ-ի, կամ էլ այլ անվանում: Մրցաշարին մասնակցել ցանկացողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 077 181878 հեռախոսահամարով ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին: Առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը «Beeline» ընկերության հովանու ներքո: Երկրորդ մցաշարը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում 2016 թվականի հոկտեմբերի 29-ին «Վիվառո» ընկերության հովանու ներքո: Իսկ երրորդ շախմատային անհատական մրցաշարը ԶԼՄ-ների միջև տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2017 թվականի փետրվարի 25-ին: Բոլոր 3 մրցաշարերում հաղթող ճանաչվեց Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 10:30-ին:

Նմանատիպ նյութեր