«Չելսին» իր խաղացողին տուն է ուղարկել սկանդալից հետո
«Չելսիի» կիսապաշտպան Քենեդին լքել է Ասիայում շրջագայությամբ գտնվող «Չելսիին»:
Ակումբի որոշմամբ բրազիլացի կիսապաշտպանը վերադարձել է Անգլիա՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/24/1073239/]սկանդալի[/url] պատճառով, որը կապված էր խաղացողի կողմից սոցցանցերում վիրավորական գրառմամբ:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստին Պեկինում «Արսենալի» հետ ընկերական խաղի (3:0) ժամանակ երկրպագուները սուլել էին այն բանի համար, որ ֆուտբոլիստը սոցցանցում հրապարակել է չինացի անվտանգության ծառայության աշխատակցի նկարը, որը քնել էր աշխատանքի վայրում:
Ավելի ուշ «Չելսին»» ներողություն էր խնդրել Քենեդիի վարքագծի համար: