Նախարարը, որը բացարձակ ակտիվ չէր պոլիտեխնիկի սեքս-սկանդալից հետո, հիմա նոր եռանդով լծվել է իր աշխատանքին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում, թե ով պետք է դառնա պոլիտեխնիկի ռեկտոր: Իշխանությունները սատարելու են դաշնակցական, Աժ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը՝ այդ քայլով հընթացս լուծելով ՀՅԴ-ի հետ մերձեցման խնդիրը: Նկատենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանը վերջերս ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային կերպով այդ որոշումը համապատասխան օղակներում լսեցնել տալու և Մարուխյանին իր աջակցությունը հայտնելու համար:
Նախարարը, որը բացարձակ ակտիվ չէր պոլիտեխնիկի սեքս-սկանդալից հետո, հիմա նոր եռանդով լծվել է իր աշխատանքին: Նախ՝որպեսզի ապացուցի իր վերևներին, որ հարց լուծող նախարար է ու այդպիսով պահպանի իր պաշտոնը դաշնակցական ոտնձգություններից, երկրոդը՝ որովհետև «դեղին քարտ» է ստացել պոլիտեխնիկի շուրջ վերջին մեկ տարվա սկանդալային իրադարձություններում ցուցաբերած պասիվության և խնդրի հանգուցալուծումը այսքան ձգձգելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։