211652_close_icon
views-count61431 դիտում article-date 11:16 25-07-2017

Օրեր առաջ Սիսիանի զինվորական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա աղջիկը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալում մահացավ 18-ամյա Շուշան Արզումանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծվելու է քննչական խումբ և հարուցվելու է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073090/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Շաղատ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Մերուժան Մուրադյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 FP 291 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարդիներին և կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ 18-ամյա Շուշան Արզումանյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դարձի էին բերել ավտոմեքենան և հոսանքազրկել այն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժանմունք, որտեղ, սակայն, սպասում էին Սյունիքի մարզի դատախազի ցուցումին, ով որոշելու էր՝ քննչական բաժինը մեկնի՞ դեպքի վայր, թե ոչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր