211652_close_icon
views-count16288 դիտում article-date 11:33 21-04-2015

Ռազմական ոստիկանության մոտ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 28-ամյա վարորդը օրեր անց մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Սոս Սեդրակյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է ապրիլի 11-ին Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի հետևանքով վարորդ, 28-ամյա Հովհաննես Ումրշադյանը, ով աշխատում էր «Թամարա» ՍՊԸ-ում, երեկ՝ ապրիլի 20-ին, հիվանդանոցում մահացել է: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/11/49239/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 11-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Ումրշադյանն իր վարած Mercedes մակնիշի 35 ՍP 241 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հատվածին: Վարորդին քաղաքացիներն ու ՃՈ աշխատակիցները դուրս էին բերել ավտոմեքենայի հետևի ձախ անվադողի տակից, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բուժանձնակազմը տեղափոխել ր Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր