11670 դիտում
23:26 24-07-2017
«Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ է անցկացվել Թբիլիսիում
Թբիլիսիի կենտրոնական՝ Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում երեկ՝ կիրակի օրը միանգամից երկու ցույց է անցկացվել: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%A5%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A4%D6%80%D5%B8/]aliq.ge[/url]-ն:
«Ոչ ռուսական ֆաշիզմին». Այս կարգախոսով հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել Աղմաշենեբելի պողոտայում: Երթը կազմակերպել է «Ազատության շարժում - Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Նույն ժամանակ նույն վայրում իրականացվել է մեկ այլ երթ՝ «Վրացիների քայլերթը», որը կազմակերպել էին ազգայնականները և պահանջում էին խստացնել ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը և վտարել Վրաստանից անօրինական ներգաղթյալներին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, պատգամավոր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու էլենե Խոշտարիան օրեր առաջ «Վրացիների քայլերթը» համարել էր ռուսական սադրանք: «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների կարծիքով Վրաստանը տոլերանտ երկիր է, որտեղ տեղ չունեն ֆաշիզմն ու քսենոֆոբիան, որոնք արհեստականորեն փաթաթվում են Ռուսաստանի կողմից:
«Այս ցույցով մենք ասում ենք՝ ոչ ֆաշիզմին, որը ցավոք, ի ցույց է դրվել այս փողոցում մի քանի օր առաջ, երբ մի լուսանցքային, բայց քսենոֆոբ տրամադրված ուժ ցուցադրել է անընդունելի դիրքորոշում, որը հակասում է վրացական արժեքներին: Այս ցույցը նրանց դեմ է, ինչպես նաև իշխանությունների, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի այդպիսի խմբերը գոյություն ունենան»,- [url=http://www.bbc.com/russian/news-40701769]BBC[/url]-ի թղթակցին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգո Կապանաձեն:
Ցույցը երկու կողմից ուղեկցել են ոստիկանները: Իրավիճակը սրվել է, երբ երթ անցկացնուղ երկու ուժերը հանդիպել են:
Ոստիկանությունը արգելապատնեշներով բաժանել է հակառակորդ ցուցարարներին, հնարավոր բախումները չեզոքացնելու համար, սակայն ցուցարարները իրենց հակառակորդների ուղղությամբ ոստիկանական պատի վրայով պլաստիկե շշեր, ձվեր և լոլիկներ են նետել, ինչպես նաև հայհոյանքներ փոխանակել:
Ոստիկանության տվյալներով՝ 2 մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Չնայած խոչընդոտներին, «Եվրոպական Վրաստան»-ի երթը շարունակվել է:
Նմանատիպ նյութեր
13559 դիտում
19:20 21-07-2017
Պատգամավոր Էլենե Խոշտարիան Թբիլիսիում «Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով ցույց է կազմակերպում
1795 դիտում
18:03 04-11-2016
Մոսկվայում և ՌԴ քաղաքներում «Ռուսական երթ» է անցկացվել՝ ընդդեմ Կրեմլի քաղաքականության
1081 դիտում
22:55 28-04-2024
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային». Թբիլիսիում ցույց է անցկացվել
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1027 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
703 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել