Մոսկվայում և ՌԴ քաղաքներում «Ռուսական երթ» է անցկացվել՝ ընդդեմ Կրեմլի քաղաքականության
Մոսկվայում ընթանում է հակակառավարական «Ռուսական երթը»։ Երթի մասնակիցները քննադատում են Կրեմլի քաղաքականությանը։
Մի քանի հարյուր մարդ՝ ազգայնական դրոշներով, վանկարկել են. «Ամեն ինչում Պուտինն է մեղավոր», «Կադիրովը մեր հերոսը չէ», «Ստալինը ռուս ժողովրդի դահիճն է»։
Ակցիայի մասնակիցները բողոքել են Կրեմլի ագրեսիվ արտաքին քաղաքականության, Ուկրաինայում, Սիրիայում ռազմական գործողությունների դեմ։
Նմանատիպ երթեր են տեղի ունեցել Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վոլոգդայում և ՌԴ մյուս խոշոր քաղաքներում։