13562 դիտում
19:20 21-07-2017
Պատգամավոր Էլենե Խոշտարիան Թբիլիսիում «Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով ցույց է կազմակերպում
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու էլենե Խոշտարիան մայրաքաղաքի փողոցներում ազդարարում է «Ոչ ռուսական ֆաշիզմին» խորագրով բողոքի երթի մասին։ Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AD%D5%B8%D5%B7%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B9-%D5%A7-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%A5%D5%AC-%D5%B8%D5%B9-%D5%BC%D5%B8/]aliq.ge[/url]-ն:
Նա տեղեկատվական թերթիկներ է բաժանում ՝ հավատալով, որ ցույցը բազմամարդ կլինի:
«Ոչ ռուսական ֆաշիզմին» ակցիան տեղի կունենա հուլիսի 23-ին Աղմաշենեբելի պողոտայում (նույն վայրում, որտեղ մեկ շաբաթ առաջ անցկացվեց «Վրացական քայլերթը»): Ցույցի նպատակն է արձանագրել հասարակության ընդհանուր կարծիքը:
«Վրաց ինքնության առաջարկվող տարբերակը ընդունելի չէ: Սա փաստացի խմբակային բռնաբարության սպառնալիք է, որն ուղղակի զզվանք է առաջացնում: Ցավոք, իշխանությունները նման խմբերի են սնում»,- «Ալիք»ի հետ զրույցում նշեց Խոշտարիան՝ «Վրացական քայլերթ»-ի կազմակերպիչներին անվանելով Կրեմլի գործակալներ, ովքեր աջակցություն են ստանում Վրաստանի իշխանությունների կողմից:
«Այս փոքր խումբը փորձում է սպառնալ ողջ հասարակությանը: Ես չեմ կարծում, որ կգտնվի նման մարդ, որը 25-ամյա աղջկան խմբակայնորեն բռնաբարելու մասին նրանց (ազգայնականներին նկատի ունի, խմբ․) կոչերը կտեղավորի վրաց ինքնության տեսակի մեջ»,- նշեց Խոշտարիան:
Նմանատիպ նյութեր
11670 դիտում
23:26 24-07-2017
«Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ է անցկացվել Թբիլիսիում
11209 դիտում
12:08 30-07-2017
Թուրք կանայք Ստամբուլում ցույց են կազմակերպել «Չդիպչե՛ք իմ հագուստին» կարգախոսով
4670 դիտում
17:39 21-07-2020
«Ոչ պատերազմին» կարգախոսով խաղաղ ցույց Ախալքալաքում՝ ընդդեմ Ադրբեջանի հրահրած սահմանային լարվածության
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN