ԵՄ-ն ԱՄՆ-ին կոչ է արել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նախատեսվող նոր պատժամիջոցները
ԱՄՆ երկու կուսակցությունների կոնգրեսմենները համաձայնեցրել են Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների օրինագծի տեքստը: Հաղորդում է «Ազատությունը»:
Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ներկայացուցիչների պալատի դեոկրատների առաջնորդ
Նենսի Փելոսին, մտավախություն հայտնելով, որ օրինագծում Հյուսիսային Կորեային ներգրավվելու արդյունքում օրինագծի ընդունումը կարող է ձգձգվել:
Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ դեմոկրատ Բեն Կարդինը հայտարարել է, որ երկու կուսակցություններին հաջողվել է կոնսեսուսի հասնել «ինտենսիվ բանավեճի» ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսի երկու պալատները կընդունեն օրինագիծը, իսկ նախագահ Թրամփը կհաստատի՝ Ռուսաստանի նկատմամբ առավել խիստ քաղաքականություն կիրառելու օրենսդիրների ձգտումը:
Միաժամանակ Եվրամիությունը կոչ է արել ԱՄՆ-ին «7-ի խմբի» հետ համաձայնեցնել Ռուսաստանի նկատմամբ նախատեսվող նոր սահմանափակումները: