Օբաման կոչ է արել Եվրամիությանը պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Եվրոպան պարտավոր է պահանել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն այնքան ժամանակ, մինչև որ իրագործվեն մինսկյան համաձայնությունները:
«Մենք պետք է պահպանենք պատժամիջոցների կիրառման ներկայիս մակարդակը այնքան ժամանակ, մինչև չտեսնենք, որ նրանք (Ռուսաստանի իշխանությունները) համաձայնագրի իրագործման համար որոշակի քայլեր են ձեռնարկում»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Նշենք, որ նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ Եվրոպան փլուզելու Ռուսաստանի փորձերը ձախողվել են: Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան էլ իր հերթին հայտնել էր, որ չի բացառվում, որ ԵՄ-ը մինչև 2015 թվականի վերջը երկարաձգի Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները: