211652_close_icon
views-count38263 դիտում article-date 20:02 22-07-2017

Արտակարգ դեպք Վարդենիսում. Անհատ ձեռներեցը հայտարարել է, որ դպրոցի ուսուցիչը 3 անծանոթ անձանց հետ իրեն ծեծի է ենթարկել և կոտրել խանութի ապակիները

Երեկ` հուլիսի 21-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Լևոն Մադոյանը ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ 35-ամյա Արմեն Սաֆարյանն իրեն պատկանող ավտոպահեստամասերի խանութում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածել է իր դեմքին և հեռացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հեռանալուց հետո նա որոշ ժամանակ անց դեռևս չպարզված 3 անձանց հետ վերադարձել է խանութ և ծեծի ենթարկել իրեն` պատճառելով դեմքի մասում վանասվածք: Ծեծկռտուքի ժամանակ էլ կոտրել են խանութի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը փնտրում է 3 անծանոթ անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով` Լ. Մադոյանը անհատ ձեռներեց է, իսկ Ա. Սաֆարյանը Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր