6113 դիտում
11:35 18-07-2017
Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵԱՏՄ-ական վարչակազմ պահել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանը որոշեց Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի քաղաքացիներին թույլ տալ իր երկրում վարորդ աշխատել այդ պետությունների վարորդական իրավունքներով, բայց Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ: Բացատրությունը բավականին հետաքրքիր է՝ հիշյալ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու է, իսկ Հայաստանում ռուսերենը նման կարգավիճակ չունի:
Հավանաբար, ռուսաց լեզվի պետական կարգավիճակը բարելավում է վարորդների մասնագիտական հմտությունները, և նրանք այլևս Ռուսաստանում վարորդական քննություն հանձնելու անհրաժեշտություն չունեն: Կամ էլ՝ Ղրղըզստանի քաղաքացիներն ավելի լավ են տիրապետում ռուսաց լեզվին, քան մենք՝ հայաստանցիներս: Մի խոսքով՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, դարձրեք ռուսերենը պետական լեզու, և ձեր վարորդները կկարողանան աշխատել մեր երկրում` ասում են նրանք մեզ:
Պայմանն, իհարկե, մեղմ ասած, օրիգինալ է: Բայց ես չեմ պատրաստվում այստեղ երկար քննարկել Ռուսաստանի քաղաքականությունը՝ իրենց այդպես է ձեռնտու, թող անեն: Մեզ էլ ձեռնտու չէ մեր Սահմանադրությունը փոխել, ինչպես նաև հայերեն կիրիլացայով գրելը: Բայց ինձ տարակուսանք է պատճառում մեր հասարակության էմոցիոնալ արձագանքը՝ բա էլ ինչ դաշնակից, մեզ նվաստացրին, մեզ արհամարհեցին, ևս մի շառաչուն ապտակ և այլն: Ճիշտն ասած, այս համատեքստում ինձ հակառակն է թվում՝ քանի որ մեզ այդ ձևով առանձնացրել են, դա խոսում է մեր առանձնահատկության մասին: Ամեն առիթով կատաստրոֆիկ գնահատականներ տալը հատուկ է մեր հասարակական մտքին: Կարծես թե ժամանակն է ավելի սառը և գործնական լինել:
Մեր վարորդների համար անհարմարություննե՞ր են ստեղծվում: Հայաստանի համապատասխան մարմինները պետք է բանակցեն, որ այդ խնդիրները հաղթահարվեն: Չե՞ն կարող բանակցել, նրանց կարծիքը հաշվի չե՞ն առնում՝ պետք է արձանագրել. մեր այսինչ չինովնիկը դիմել է իրենց այնինչ չինովնիկին և ստացել հետևյալ պատասխանը… Բայց պետք չէ գլխին մոխիր լցնել և ձեռքերը ծնկներին խփել:
ԵԱՏՄ-ն մեզ օգո՞ւտ տալիս է: Կարծում եմ, որ չի տալիս: Համենայնդեպս, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ միության հայտարարագրված նպատակները (օրինակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը և միասնական աշխատաշուկան) կյանքի չկոչվեն: Ինտեգրացիան, համագործակցությունը, հետևաբար, չեն բխում Ռուսաստանի շահերից: Բայց եթե դա այդպես է, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կհրաժարվի այդ նախագծից: Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵԱՏՄ-ական վարչակազմ պահել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
11:32 23-11-2016
Ռուսաստանի իշխանական վերնախավի մոտ կայսերական ֆանտոմային ցավեր են. Արամ Աբրահամյան. Առավոտ
3459 դիտում
11:13 19-09-2017
Լեզուն ամենևին էլ երկրորդական խնդիր չէ, և «կայսերական կենտրոններում» դա շատ լավ հասկանում են. «Առավոտ»
2295 դիտում
09:47 14-12-2019
Ամերիկահայ կառույցների հայացքներն այժմ ուղղված են դեպի վարչակազմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»