3212 դիտում
11:32 23-11-2016
Ռուսաստանի իշխանական վերնախավի մոտ կայսերական ֆանտոմային ցավեր են. Արամ Աբրահամյան. Առավոտ
«Առավոտ Թերթի առաջնորդողը գրում է. «Անձամբ ես կողմ եմ ռուսաց լեզուն Հայաստանում զարգացնելուն: Ինչպես և այլ լեզուները, որոնցով խոսում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, և որոնցով կա լայնածավալ գրականություն՝ անգլերենը, չինարենը, գերմաներենը, ֆրանսերենը: Ես, որպես ուսանող, որը սովորել է 1978-1983 թվականներին, հսկայական առավելություն ունեմ այսօրվա հայաստանցի ուսանողների մեծամասնության համեմատ, որովհետև կարող էի մասնագիտական գրականություն կարդալ ռուսերեն:
Կասկածում եմ, որ անգամ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներն այսօր այնքան շատ են կարդում անգլերեն, որքան մենք կարդում էինք ռուսերեն: Ես կողմ եմ, որ զարգանա հատկապես ռուսերենը, նաև այն պատճառով, որ մեծ գեղարվեստական և բարոյական ներուժ եմ տեսնում ռուս գրականության մեջ և վստահ եմ, որ շատ բան կկորցնեի, եթե բնագրով չկարդայի այդ գրականության դասականների գործերը:
Բայց երբ ռուսաստանցի չինովնիկներն են ասում՝ զարգացնենք ռուսաց լեզուն հետխորհրդային տարածքում, նրանք բացարձակապես այլ բան նկատի ունեն՝ աշխատենք, որ այդ լեզվին պետական կարգավիճակ տրվի: Եթե նրանք կարող են ազդել հետխորհրդային երկրների իշխանությունների վրա, ապա դա արվում է իշխանության միջոցով, եթե ոչ, ապա գործի են անցնում այլ հասարակական և քաղաքական ուժերը:
Ի՞նչ է նշանակում «պետական կարգավիճակ»՝ որ հայ չինովնիկը կարողանա թղթաբանությամբ զբաղվել երկու լեզուներո՞վ: Որ հայ ծնողները կարողանան հայ երեխային ռուսական դպրո՞ց տանել: Որ հայերեն չիմանալը և ռուսերեն խոսելը համարվի «արիստոկրատիզմի» ինչ-որ մի տեսա՞կ: Այդ ամենը մենք անցել ենք՝ շատ խոսելն անգամ անիմաստ է, որովհետև դրան հնարավոր չէ վերադառնալ: Խնդիրն այն չէ՝ Սովետը լավ էր, թե վատ, խնդիրն այն է, որ «եվրասիական նախագծերը», ի տարբերություն խորհրդայինների, իրենց մեջ չեն պարունակում քաղաքակրթական որևէ առավելություններ դրանց մասնակիցների (այդ թվում, բնականաբար, նաև Ռուսաստանի) համար: Դա չի նշանակում, որ երբեք, ոչ մի տեղ չպիտի լինեն պաշտոնական կարգավիճակ ունեցող երկու կամ ավելի լեզուներ:
Օրինակ՝ Կանադայի Սահմանադրությամբ՝ նման կարգավիճակ ունեն անգլերենն և ֆրանսերենը, որոնցով խոսում են բնակչության, համապատասխանաբար, 67,1 և 21,5 տոկոսը: Դա նշանակում է, որ բոլոր դաշնային օրենքները պետք է ընդունվեն երկու լեզուներով, իսկ պետական մարմինները պարտավոր են իրենց ծառայությունները մատուցել թե անգլերեն, թե ֆրանսերեն՝ քաղաքացու ցանկությամբ: Հիմա համեմատենք Հայաստանի հետ, որտեղ ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են՝ բնակչության 1,2 տոկոսը, մնացածը մեկ տոկոսից պակաս են: …Ռուսաստանի իշխանական վերնախավի մոտ կայսերական ֆանտոմային ցավեր են: Ոչինչ, տաք պահեք՝ կանցնի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
20:37 17-10-2021
Իշխանական «բեսպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»