4211 դիտում
11:10 16-07-2017
Վենեսուելայում ընդդիմությունը համաժողովրդական հանրաքվե է կազմակերպել Մադուրոյի նախաձեռնության դեմ
Վենեսուելայում այսօր ընդդիմությունը հանրաքվե է կազմակերպել: Հիմնական հարցն է՝ սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը, որն առաջարկել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Որպես դիտորդ Կարակաս են եկել մի քանի լատինամերիկյան նախկին առաջնորդներ, այդ թվում՝ Մեքսիակայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսը, որն աջակցում է ընդդիմության նախաձեռնությանը:
Վենեսուելայի խորհրդարանում ընդդիմությունը մեծամասնություն է կազմում: Նրա կողմից կազմակերպված հանրաքվեն նպատակ ունի արտահայտել ժողովրդի կարծիքը սոցիալիստ նախագահի վարած քաղաքականության, մի քանի ամսի շարունակվող փողոցային բախումների վերաբերյալ:
Համաժողովրդական հանրաքվեն անցկացվում է նախատեսված սահմանադրական փոփոխություններից 2 շաբաթ առաջ: Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար նախագահ Մադուրոն հրավիրած Սահմանադիր ժողովը 2 շաբաթ անց որոշում է ընդունելու:
Նմանատիպ նյութեր
4992 դիտում
23:01 16-07-2017
Վենեսուելայում ընդդիմությունը ոչ պաշտոնական հանրաքվե է կազմակերպել
1740 դիտում
16:18 14-09-2016
Մարին Լե Պենը պատրաստ է Ֆրանսիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե կազմակերպել
8016 դիտում
10:35 05-08-2018
Մահափորձ է կատարվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ
Այս բաժնից
439 դիտում
19:13 29-04-2024
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել
454 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
595 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր