2088 դիտում
16:18 14-09-2016
Մարին Լե Պենը պատրաստ է Ֆրանսիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե կազմակերպել
Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու շուրջ հանրաքվե կազմակերպել, հաղորդում է Tass գործակալությունը։
Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում ԵՄ-ի իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ։
«Համաձայն ժողովրդավարական հանրաքվեի նորմերի՝ սա լավագույն տարբերակն է։ Վերջին մի քանի տարիներին ես ասել եմ, որ մտադիր եմ հանրաքվե կազմակերպել, որպեսզի ֆրանսիացիները կարողանան իրենց խոսքն ասել Ֆրանսիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին»,-ասել է Լե Պենը։
Նա խիստ քննադատության է արժանացրել Եվրահանձնաժողովի ղեավար Ժան-Կլոդ Յունկերի ելույթը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո էլ շարունակում է պատասխանել հարցերին՝ ասելով, թե հանրությանը ավելի մեծ Եվրոպա է անհրաժեշտ։
«Թույլ տվեք ազգերին ազատ լինելու իրավունք ունենալ։ Հնարավորություն տվեք նրանց համագործակցել այն մակարդակում, որում ուզում են նրանք։ Վերջապես, եղեք ժողովրդավար և թույլ տվեք մարդկանց՝ ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը»,-եզրափակել է խոսքը նա։
Նմանատիպ նյութեր
4101 դիտում
11:55 13-03-2017
Մարին Լե Պենը դեմ է հանդես եկել Ֆրանսիայում Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած միտինգների անցկացմանը
2901 դիտում
23:24 10-10-2021
Մարին Լը Պենը համոզված է, որ կհաղթի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլում
1624 դիտում
21:31 27-05-2015
Մինչև 2017-ի վերջը կկայանա հանրաքվե` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ
Այս բաժնից
766 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4219 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1234 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար