646 դիտում
14:38 05-09-2024
ԿԸՀ-ն ստացել է ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում
Այսօր՝ 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար ներկայացրել է. նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը ստորագրված նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից և առկա ստորագրությունները վավերացված նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, ինչպես նաև համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով:
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:

Նմանատիպ նյութեր
970 դիտում
15:46 12-06-2023
ԿԸՀ-ն ստացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության վերաբերյալ դիմում
1592 դիտում
16:59 20-08-2020
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել՝ Եղեգնուտ համայնքում հանրաքվե անցկացնելու հարցով․ NEWS.am
Այս բաժնից
1099 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3250 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1255 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան