3905 դիտում
21:56 14-07-2017
Հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2017 թվականի հուլիսի 6-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դատախազությունից ստացվել են 2017թ. հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը։ Համաձայն ստացված նյութերի՝ դատարանի շենքի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել հասարակական կարգի պահպանությունն ապահովելու պարտականությունը կատարելու նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, շիշ նետել նրանց ուղղությամբ։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը բացատրությամբ հայտնել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները 2017թ. հունիսի 28-ին խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը, չեն թույլատրել հանդիպել իր վստահորդին: Բացի այդ, քննչական բաժնում դատախազությունից ստացվել է նաև ՄԻՊ-ի ահազանգը՝ հունիսի 28-ին դատարանի շենքի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ։
Հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը քննարկելու միջնորդությամբ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
19:57 08-08-2016
Հարուցվել է քրգործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար
1497 դիտում
12:13 11-05-2017
Դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
628 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
511 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am