Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» սենսացիա մատուցեց Բելառուսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց երկրպագուների՝ Բորիսպոլում ոչ-ոքի՝ 1:1 խաղալով Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ:
Բելառուսները խաղի ընթացքում շոշափելի առավելություն ունեին, սակայն մեր ֆուտբոլիստները բավական գրագետ էին պաշտպանվում: Միայն 43-րդ րոպեին ԲԱՏԷ-ի պաշտպան Ալեքսեյ Ռիոսը բացեց խաղի հաշիվը: Սակայն նույն Ռիոսն էլ 78-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը:
«Ալաշկերտը» ոչ-ոքիի խաղաց, և այժմ սեփական հարկի տակ պատասխան խաղում ԲԱՏԷ-ին անհրաժեշտ է հաղթել, քանի որ գոլազուրկ ոչ-ոքիի դեպքում հայկական թիմը հաջորդ փուլ դուրս կգա:
[b]Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
[/b]
ԲԱՏԷ-«Ալաշկերտ»
Ռիոս, 43, 78 (ինքնագոլ)