211652_close_icon
views-count7401 դիտում article-date 21:07 05-07-2016

Չեմպիոնների Լիգա. «Ալաշկերտը» ջախջախեց «Սանտա-Կոլոմային» և հաջորդ փուլում կխաղա Թբիլիսիի «Դինամոյի» հետ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» պատասխան խաղում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային» և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Թբիլիսիի «Դինամոյին»: Հայաստանի չեմպիոնը արդեն 12-րդ րոպեին բացեց հաշիվը: Դրանից հետո խաղադաշտում ոչ ֆուտբոլային կրքերն էին մոլեգնում: Մի քանի անգամ թիմերի խաղացողները բախվեցին միմյանց, իսկ 24-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը նման միջադեպերից մեկից հետո հեռացվեց խաղադաշտից: 60-րդ րոպեին արդեն հյուրերի կիսապաշտպան Ֆերնանդո Գոնսալեսը երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Դրանից հետո անդորրացիները մեծ ուժերով նետվեցին առաջ և խաղավերջում պատժվեցին. երկու արագ հակագրոհներից հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստները 84-րդ և 88-րդ րոպեներին գրավեցին մրցակցի դարպասը և լուծեցին դիմակայության ընդհանուր ելքը` 3:0: Նշենք, որ ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտն» ու Թբիլիսիի «Դինամոն» կհանդիպեն արդեն հուլիսի 12-ին` Թբիլիսիում, ևս մեկ շաբաթ անց Երևանում կկայանա պատասխան խաղը: «Ալաշկերտը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1 Գևորգ Կասպարով 4 Ալեքսանդր Տասիչ 5 Կարեն Մուրադյան 7 Միհրան Մանասյան 9․ Արտակ Դաշյան (22 Նորայր Գյոզալյան 72) 10 Խորեն Վերանյան (8. Ռաֆայել Ղազարյան 78) 13 Գևորգ Պողոսյան 17 Արտակ Եդիգարյան 18 Անտոն Սավին (20. Արթուր Եդիգարյան 87) 19 Վահագն Մինասյան (ա) 21 Արտակ Գրիգորյան: Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան: [b]Չեմպիոնների լիգա, որակավորման 1-ին փուլ, պատասխան հանդիպում [/b] «Ալաշկերտ» (Հայաստան) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 0:0) Վահագն Մինասյան, 12, Նորայր Գյոզալյան, 84, Արթուր Եդիգարյան, 88
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր