Չեմպիոնների լիգա. Ղազախական «Աստանան» անակնկալ մատուցեց. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում Ղազախստանի չեմպիոն «Աստանան» հերթական անակնկալը մատուցեց՝ սեփական հարկի տակ 0:0 խաղալով Մադրիդի «Ատլետիկոյի»:
Մադրիդիցիները ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին, երկու անգամ նրանց հարվածներից հետո դաշտի տերերին օգնության եկավ դարպասաձողը, սակայն այդպես էլ գոլ չգրանցվեց:
Այս խաղից հետո «Ատլետիկոն» վաստակեց 7 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Աստանան» ունի 2 միավոր:
Այս խմբի հաջորդ՝ «Բենֆիկա» - «Գալաթասարայ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։