Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց՝ հաղթելով շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին»
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» շարունակեց եվրագավաթներում հայկական ակումբների հաղթանակների շարքը: «Փյունիկից» և «Շիրակից» հետո «Ալաշկերտն» էլ հաղթեց շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին»՝ 1:0:
Մեր թիմի հաղթական գոլի հեղինակ 59-րդ րոպեին դարձավ Միհրան Մանասյանը, որը ընդամենը երկու րոպե առաջ էր փոխարինման դուրս եկել:
«Սենթ Ջոնսթոն»-«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին՝ Շոտլանդիայում:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա)՝ 1:0
Միհրան Մանասյան՝ 59