Փոթորիկն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Առատաշեն գյուղի բնակիչներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 8-ի փոթորիկն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Առատաշեն գյուղի բնակիչներին:
Գյուղի արևմտյան հատվածում կարկուտը հողին է հավասարացրել խաղողի այգիները: Որոշ հատվածներում վնասված է բերքի 50 տոկոսը՝ մնացածում ամբողջությամբ:
Վնասվել է նաև բանջարեղենի մի մասը: Եթե որոշ հատվածներում բերք է մնացել, չգիտեն, կարող են փրկել թե ոչ:
Գյուղացիների գերակշիռ մասն ունի վարկային մեծ պարտավորություններ, շատ դժվար է վճարել հատկապես այն դեպքում, երբ չունեն բերք: Գյուղացիների խոսքով, 20 տարի խաղողը մթերել են 150 դրամով:
Անցած տարվանից խաղողի գինն էժանացել է, իսկ պարարտանյութերը թանկացել:
Իրենք ընդհանրապես օգուտ չեն ունենում: Գարնանը բերքը վնասվել է ցրտից, իսկ այժմ էլ կարկուտն է ոչնչացրել մոտ 200 վազ: Դրանք վերականգնելու համար հարկավոր են կոճափայտեր:
Մեկ հատի գինը 1700 դրամ է: գյուղացիները Հուսով են, որ իրենց չեն անտեսի և օգնության ձեռք կմեկնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի