Արարատի մարզում կարկուտը մեծ վնասներ է հասցրել Բյուրավան գյուղի բնակիչներին. ամբողջությամբ վերացել է ծիրանի ու ելակի բերքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 6-ին Հանրապետությունում տեղացած առատ կարկուտի հետևանքով արտակարգ վիճակ է ստեղծվել Արարատի մարզի Բյուրավան գյուղում։ 40 րոպե տևած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել ամիսների չարչարանքը, ակնկալած բերքն ու գյուղացիների հույսը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծիրանի ու ելակների այգիները մեծ վնաս են կրել։ Ելակը հավաքել չեն հասցրել։ Ու քանի որ կարկուտը համատարած բնույթ է ունեցել, շատ գյուղացիներ են տուժել։
Բյուրավանցիներն ասում են՝ հոկտեմբերին են վարկը վերցրել, ելակի սածիլներ գնել։ Անհամբեր սպասում էին բերքահավաքին։ Բայց կարկուտի հետևանքով վնասված բերքը իրացնել չեն կարողանա։ Կառավարությունից են աջակացություն ակնկալում գյուղացիները։ Ասում են՝ ելք չունեն։
Մնացել են առանց բերք վերցրած վարկերի հետ միայնակ։ Արարատի մարզպետարան են պատրաստվում դիմել՝ հույսով որ օգնություն կստանան պետությունից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի