211652_close_icon
views-count340 դիտում article-date 19:16 15-09-2026

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Renault»-ը Առատաշեն գյուղի «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐ» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է․ 22-ամյա վարորդն ու նրա հասակակից ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համբարձում Բ․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Առատաշեն գյուղում գործող «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐ» գինու գործարանի դիմաց կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համբարձում Բ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ի․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկներ Արթուր Թոխատյանն ու Աբգար Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր