4699 դիտում
16:52 09-07-2017
Վարշավայում Վոլինի ողբերգություններին նվիրված հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել
Վարշավայում անցկացվում են Վոլինի կոտորածներին նվիրված հիշատակման միջոցառումներ: Պաշտոնական միջոցառումները սկսվել են Պիլսուդսկու հրապարակում՝ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ պահակախմբի հանդիսավոր փոխարինումով: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170709/1498156493.html]ria.ru[/url]-ն:
Նշվում է, որ ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև հուլիսի 11-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պիլսուդսկու հրապարակում հավաքվել են երկրի տարբեր շրջանների բնակիչները, որոնց թվում են Վոլինի կոտորածից տուժածների ժառանգները, ինչպես նաև՝ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վոլինյան կոտորածները տեղի են ունեցել 1943-1944 թվականներին Ուկրաինայում Վոլինի շրջանում: Կոտորածի զոհ են դարձել տասնյակ հազար մարդ, մեծ մասը՝ լեհեր: Ի պատասխան լեհերը նույն Վոլինի շրջանում նույն թվերին սպանում են 2-3 հազար ուկրաինացիների:
Նշենք, որ Վոլինի դեպքերի 60-ամյակին՝ 2003թ. Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները համատեղ հայտարարությամբ խորը ափսոսանք են հայտնել ողբերգական դեպքերի կապակցությամբ, նշել, որ լեհ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությունը ունի բազմաթիվ լուսավոր և ողբերգական էջեր: Այնուհետև նախագահները հարգանքի տուրք են մատուցել եղբայրասպան հակամարտության զոհերի հիշատակին, ցավակցել նրանց հարազատներին և ժառանգներին, ընդունել են պատմական ճշմարտությունը վեր հանելու և ողբերգությունների մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը, հույս հայտնել որ նման բան չի կրկնվի:
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
12:14 25-01-2014
Վոլինի շրջանի ոստիկանությունը «Եվրամայդան»-ի ցուցարարներին է հայտնել իր աջակցությունը. տեսանյութ
960 դիտում
16:52 26-09-2014
Վարշավայում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1533 դիտում
22:18 01-10-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Վարշավայում
Այս բաժնից
802 դիտում
17:13 28-12-2024
Թուրքիայի քրդամետ կուսակցությունն այցելել է բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանին
763 դիտում
16:47 28-12-2024
Ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաներին ՌԴ-ում դպրոց չեն ընդունում
709 դիտում
14:21 28-12-2024
Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրամատակարարումը