927 դիտում
16:52 26-09-2014
Վարշավայում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Սեպտեմբերի 24-ին Վարշավայի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանում Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն և տոնական միջոցառում` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Գրադարանի սյունազարդ դահլիճի նախասրահում ներկայացված էր երկու ցուցահանդես` «Gallery Mansarda» ճանաչված արվեստի ստուդիայի հիմնադիր, լեհաբնակ հայ գեղանկարիչ Գեորգի Ասլանյանի յուղաներկ կտավները և «Հայկական հիմնադրամ» կազմակերպության պատրաստած, իր տեսակի մեջ եզակի, «Հայերը միշտ հավատարիմ են» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը ներկայացնում է լեհահայերի պատմությունը` սկսած Անիի թագավորության անկումից, Լեհաստան ժամանած արտաքսված հայերից, մինչև Ռեչպոսպոլիտայի տարածքում այդ փոքրամասնության կողմից ծավալած գործունեությունը, հատկապես Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նրանց ներդրումը: Ցուցահանդեսի գերակշռող մասն են կազմում լեհահայերի` նշանավոր ասվեստագետների, գրողների, հոգևորականների, գիտնակնաների կենսագրությունները:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը: Խոսելով երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` նա նշեց, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները վերջին տարիներին շոշափելի զարգացում են ապրել և այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա, որում կարևոր դեր է վերապահված նաև լեհահայերին: Այնուհետև համառոտ անդրադարձավ դեռևս 11-րդ դարից սկիզբ առած հայ համայնքի պատմությանը: Շեշտվեց, որ լեհերի` հայության նկատմամբ ի սկզբանե ունեցած ջերմ ու բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայերն իրենց գիտելիքներն ու աշխատասիրությունն ի սպաս դրեցին Լեհաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման գործին: Հիշատակվեցին անուններ, որոնք հպարտությամբ են լցնում հայերի և լեհերի սրտերը` բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչ և նկարիչ Թեոդոր Աքցենտովիչ, կինոռեժիսոր Եժի Կավալերովիչ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկի:
Հասմիկ Դաշտոյանը երախտագիտություն հայտնեց 2005թ. ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման որոշման ընդունման համար և վստահեցրեց, որ հայ և լեհ ժողովուրդների միջև ձևավորված ավանդական և պատմական ջերմ հարաբերությունները կշարունակեն խորանալ` ի նպաստ երկու երկրների:
Ընդունելությանը ներկա էին Լեհաստանի նախագահի աշխատակազմի և Կառավարության աշխատակազմի, նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմի և Սենատի պատգամավորներ, Վարշավայում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, քաղաքային և համայնքային խորհուրդների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական և կրթամշակութային շրջանակների, ինչպես նաև լեհահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ ճանաչված «36,6» վոկալ գործիքային խումբը:
Նմանատիպ նյութեր
1503 դիտում
22:18 01-10-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Վարշավայում
1226 դիտում
13:38 02-10-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Վարշավայում. ֆոտոռեպորտաժ
979 դիտում
10:40 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում
Այս բաժնից
607 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
850 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)