ԱՄՆ-ում աղմկոտ երեկույթի համար ձերբակալել են Լուկակուին
Բևերլի-Հիլզում աղմկոտ երեկույթի համար ձերբակալել են «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Բելգիացի ֆուտբոլիստը տուն է վարձել, որտեղ աղմկոտ քեֆ է կազմակերպել: Երեկույթն այնքան աղմկոտ է եղել, որ հարևանները վեց անգամ ոստիկանություն են կանչել, որպեսզի հանդարտեցնեն Լուկակուին և նրա հյուրերին::
Արդյունքում ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, սակայն բաժանմունք չեն տարել: Լուկակուն դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կպատժվի խոշոր տուգանքով:
Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է 100 մլն ֆունտով Լուկակուին ձեռք բերելու մասին: