Կոնտեն ցանկանում է Լուկակուին թիմ բերել նույնիսկ 100 մլն ֆունտով
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խիստ շահագրգռված է ձեռք բերել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Իտալացին լոնդոնյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ Լուկակին պետք է գնել ցանկացած գնով, նույնիսկ 100 միլիոն ֆունտով:
«Չելսին» այժմ քայլեր է ձեռնարկել, որպեսզի ձեռք բերի «Ռոմայի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին և «Մոնակոյի»կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոյին, սակայն Կոնտեի առաջնահերթ նպատակը՝ Լուկակուն է: