ԱՄՆ-ում ուսանողական երեկույթի ժամանակ պատշգամբ է փլուզվել. կա առնվազն 30 տուժած
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Թրինիթի քոլեջում ուսանողական երեկույթի ժամանակ պատշգամբ է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 30 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ սկզբում փլուզվել է 3-րդ հարկի պատշգամբը, որն ընկել է 2-րդ հարկի պատշգամբին և հարվածից կոտրել այն:
Ոստիկանությունից հայտնել են, որ հոսպիտալացված ուսանողները թեթև վնասվածքներ են ստացել: