Մոուրինյոն ծաղրել է Լուկակուին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է հարձակվող Ռոմելու Լուկակուն խաղում սև խաղակոշիկներով:
«Կարծում եմ, Լուկակին մեծ խաղակոշիկների համար մեծ պայմանագիր է պետք, քանի որ ներկա պահին նա հովանավոր չունի:
Նա խաղում է սև խաղակոշիկներով: Պետք է, որ որևէ ապրանքանիշ նրան հարմար խաղակոշիկներ տա ու լավ գումար վճարի, որպեսզի Ռոմելուն սկսի նորից գոլ խփել:
Նրա պայմանագիրն ավարտվել է, և նա նոր գործարքի է սպասում», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ Լուկակուն խաղակոշիկների համար պայմանագիր չունի 2016 թվականից, երբ նա դադարեցրեց համագործակցությունը Nike-ի հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բելգիացին վերջին 11 խաղում խփել է ընդամենը 1 գոլ: