44079 դիտում
09:55 05-07-2017
Ավտովթար Երևանում. Կին վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է և նա Nissan-ով բախվել է հաստաբուն ծառին. Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Հեղինե Ղահրամանյանը իր վարած Nissan March մակնիշի 35 LR 040 համարանիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Գրիբայեդով փողոցների խաչմերոկում բախվել է հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է: Հ. Ղահրամանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+