211652_close_icon
views-count33441 դիտում article-date 18:23 29-12-2024

Ավտովթար՝ Երևանում․ «Range Rover»-ի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է, ով բախվել է կայանված «Lexus»-ին, ապա՝ ծառին, «Lexus»-ն էլ բախվել է «BMW»-ին․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Երևանի բնակիչ Արթուր Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արուսիկ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է ծառին, իսկ «Lexus»-ն էլ բախվել է Երևանի բնակիչ Անդրանիկ Ք․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արուսիկ Ս․-ն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Range Rover»-ի վարորդ Արթուր Մ․-ն պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելու ժամանակ ինքնազգացողության վատացումը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր