211652_close_icon
views-count3580 դիտում article-date 20:31 11-05-2014

Դիլիջանում, Nissan-ը վարելու ընթացքում, վարորդի ինքնազգացողությունը վատացել է և մեքենայով բախվել Lexus-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոի փողոցում Nissan մակնիշի 34 DV 750 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Lexus մակնիշի 32 ՕՍ 443 համարանիշի ավտոմքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ Nissan-ի մեծահասակ վարորդն ընթացքում վատ է զգացել և իրենից անկախ բախվել է Lexus-ին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր