«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել Բարտրային
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անգլիական ակումբը պատրաստում է տրանսֆերը: Մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոն Բարտրային դիտարկում է որպես մի խաղացող, որը շատ լավ կհարմարվի իր թիմում:
Նշենք, որ Բարտրան «Բորուսիա» տեղափոխվեց նախորդ տարվա ամռանը: Բունդեսլիգայում նա 19 հանդիպում է անցկացրել և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:


