211652_close_icon
views-count2321 դիտում article-date 14:09 20-06-2016

Մինո Ռայոլա. Հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություների ընթացքի մասին: «Հանցագործություն կլիներ չշարունակել բանակցությունները: Ես լավատես եմ և եթե վստահ չլինեի հաջողության մեջ, այդ տրանսֆերի համար չէի աշխատի: Շատ հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Հենրիխին: Բանակցությունները լավ մթնոլորտում են ընթանում, սակայն ներկա պահին «Բորուսիան» նախկինի պես դեմ է տեղափոխմանը», ասել է Ռայոլան:

Նմանատիպ նյութեր