211652_close_icon
views-count3702 դիտում article-date 18:20 05-11-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Ատլետիկոյի» պաշտպանին ձեռք բերել 36 մլն եվրոյով

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: The Sun-ը հայտնում է, որ մանկունյանցիները Ուրուգվայի հավաքականի խաղացողի համար պատրաստ են առաջարկել 36 մլն եվրո: Այս տարվա հոկտեմբերին ՖԻՖԱ-ն հրապարակեց «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը, որտեղ ընդգրկվել էր նաև Գոդինը: Transfermarkt.de-ի տվյալներով, Գոդինի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո: Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր խաղացողների վրա ծախսել է արդեն ավելի քան 200 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր